Բաժիններ՝

Մերկելը Ռուսաստանին սպառնացել է հետագա պատժամիջոցներով

Deutsche Welle-ի փոխանցամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնացել է հետագա պատժամիջոցներով` Ուկրաինայում հակամարտության էսկալացման դեպքում: Այս մասին Մերկելը հայտարարել է Բեռլինում տեղի ունեցած կուսակցական համագումարում.

«Եթե հետագայում նույնպես ոտնձգություն իրականացվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ, ապա մենք հարկադրված կլինենք կիրառելու տնտեսական պատժամիջոցներ»:

Մերկելն ափսոսանք է հայտնել, որ երբ Գերմանիան սկսել է ավելի ինտենսիվորեն համագործակցել Ռուսաստանի հետ, այնտեղ հաղթել է տարածքային հավակնությունների մտածելակերպը` կապված նրա հետ, որ Ուկրաինայում մարդիկ պահանջել են Եվրոպայի հետ մերձեցում:

Մերկելն ընդգծել է, որ Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում խզել Մոսկվայի հետ երկխոսությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930