Նախագահի այցը մեկնարկել է Բերդ քաղաքից, որտեղ նա շրջայց է կատարել համայնքի վերանորոգված մանկապարտեզի շենքում, ծանոթացել 2013թ. ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական այդ հաստատության վերանորոգման նպատակով հատկացված միջոցների հաշվին իրականացված աշխատանքներին, մանկապարտեզի բնականոն գործունեության համար ստեղծված պայմաններին:
2008թ. ապրիլին, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, քչերն էին հավատում, որ նա այդ պաշտոնում կմնա 1 տարուց ավելի։
Բնակարանային գողություններ կատարած խումբը վնասազերծվեց:
Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով:
Մարտի 30-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 35 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Կովկասյան հովազը Հայաստանում պահպանվում է նաև օրենքով: Դեռ 2013 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի տարածքում տեղադրված տեսախցիկներն արձանագրեցին Հայաստանում բնակվող Կովկասյան հովազներից մեկին:
Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ դիմում է մի մարդ, ով երբևիցե չի դրժել իր խոսքը և չի խուսափել որևէ պատասխանատվությունից: Եղբայրս` նույնպես… Օգնեք խնդրում եմ` վերականգնել արդարությունը, փրկեք ընտանիքիս վերջնական կործանումից:
Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Սուրենի Կանայանը:
Ապրիլի 4-ին, ժամը 02.00-ին, ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Դմիտրի Սիդորենկոյի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է պողոտայի կենտրոնով անցնող բետոնյա պատնեշին և կողաշրջվել:
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցում Հայաստանի քվեարկությունը Ղրիմի հանրաքվեն անօրինական ճանաչող ՄԱԿ-ի բանաձևի դեմ բացատրել է Հայաստանի ազգային շահերով և արտաքին քաղաքական համապատասխան դիրքորոշմամբ:
«Ես գիտեմ մեկ բան՝ մեդալը ունի երկու կողմ, չի կարա մի կողմը լինի՝ սոցիալական ցանցերը ծանոթանալով, լավ, էդ մարդը մի լավ բան չի՞ արել: Ապշում ես, չի կարող ամբողջը վատ լինել, չի կարելի էդքան թույնով լցվել, հասկանո՞ւմ եք ինձ: Ես սա ձեզ չեմ ասում, ինձ եմ ասում, բոլորին եմ ասում, իսկ ով է ասել, որ ձեր առօրյա գործունեության ընթացքում դուք ամեն ինչ կարողանում եք, ամեն ինչ ստացվում է»:
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Նիստում քննարկվել է վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը ներկայացրել են ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ բանակցությունների ընթացքը: Վարչությունը քննարկել է հնարավոր զարգացումները:
Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ նոր կազմով: Նիստին ներկա էր նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ապրիլի 4-ին, ժամը 18.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 1 տան բակում` տնամերձ հողամասում, ակտիվացել է սողանքային երևույթ:
Նա ընդգծել է այն հանգամանքը, որ մայիսին լրանում է զինադադարի կնքման քսաներորդ տարեդարձը, այնինչ այդ շրջանի գյուղերի վերաբնակեցումը սկսվել է նախքան զինադադարը: Դա նշանակում է, որ մենք ունեինք հույս ու հավատ, որ հաղթելու ենք պատերազմում և ի վիճակի ենք լինելու շենացնել մեր ազատագրված պատմական հայրենիքը:
Խոսելով համացանցի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ այդ զարգացումը հանգեցրեց աննախադեպ փոփոխությունների. երիտասարդ սերունդն առաջին անգամ հասարակության մեջ ավելի լուրջ դիրքեր ստացավ, և այդ դիրքերը չէին պայմանավորված հասարակական իրականության հետ։ Երիտասարդներով է այսօր պայմանավորվում, թե ինչ գիտելիքներ է ստանում մեծահասակների սերունդը։ Մինչդեռ նախկինում հակառակն էր. գիտելիքը փոխանցվում էր ժառանգաբար։
Ապրիլի 4-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 63 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել 1965 թ. ծնված Զարե Ա.-ն և հաղորդում տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ Լենինգրադյան փողոցում գտնվող ՍՊԸ պատուհանը բացելով` գողացել են համակարգիչ, պատճենահանող սարք, տպիչ և նոութբուք` պատճառելով 2.000.000 դրամի վնաս:
Ապրիլի 28-ին կառավարության գործունեության այլընտրանքային ծրագիր ներկայացնելու պատրաստակամության մասին հայտարարությունը ստիպում է մտածել, որ, այնուամենայնիվ, կարող են տեղի ունենալ նաև վարչապետի հրաժարականով ու նոր կառավարության ձևավորմամբ չսահմանափակվող զարգացումներ:
Պարզ է, որ նոր վարչապետը լինելու է նախորդի պես: Տիգրան Սարգսյանը՝ որպես մասնագետ, շատ բարձր էր, հրաշալի կրթություն ուներ, տիրապետում էր ընդհանուր պրոցեսներին, ինքն իր առջև խնդիրներ էր դրել: Բայց քանի որ ինքը չէր որոշողը, այլ մեծամասնությունն ու դե ֆակտո նախագահությունը, արդյունքում համակերպվեց խաղի կանոններին, որոնք գործում են: Խաղի կանոններն է պետք փոխել և ոչ թե վարչապետի անձը կարևորել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում այսօր բավականին խորհրդանշական երգ է հրապարակվել։ Նա տեղադրել է ռուսական ДДТ ռոք խմբի «Это всё» երգը։ Ընդ որում, երկու անգամ՝ առաջինը ժամը 13։30-ի սահմաններում, երկրորդը՝ դրանից մոտ 20 րոպե անց։
Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վիլնյուսում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված են նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր:
Համապատասխան որոշումը նախօրեին ընդունել է Բիշքեկի շրջանային դատարանը:
Ալիևն ընդգծել է, որ TANAP-ը հանդիսանում է Ադրբեջանի ու Թուրքիային համատեղ նախագիծ:
Տիմոշենկոն հավելել է, որ քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն բիզնեսով:
«Ախր ես ի՞նչ ասեմ։ Քաղաքական գնահատականներ չեմ կարող տալ։ Ես քաղաքական գործիչ չեմ»,- ասել է սրբազանը։
Ուիլյամ Հեյգը կարծում է, որ եվրոպական երկրները չպետք է թուլացնեն զգոնությունը, քանի որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը նախկինի նման մնում է վտանգավոր:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծես թե շատ ծանր է տանում Տիգրան Մարգսյանի հրաժարականը։ Թերևս, սթրեսը կապված է Նիկոյանի որդու՝ արդեն նախկին վարչապետի օգնական Վարդան Նիկոյանի՝ դեռևս անորոշ կարգավիճակի հետ։
«Եթե անձը կամք չի հայտնել, որ իր սեփականության իրավունքը սահմանափակվի, ապա որևէ մեկն այդ գանձումն անելու իրավունքը չունի»: