Յոթ առողջ սննդատեսակներ, որոնք գիրացնում են
Երբ սկսում ենք տարվել դիետաներով, ինչու չէ` նաև առողջ սնվելով, մոռանում ենք այն մասին, որ անգամ մեծ քանակով վիտամինները կամ դիետիկ սննդատեսակները կարող են վտանգավոր լինել, գիրացնել: Այս անգամ Aroxj.am-ը ներկայացնում է առողջ սննդի 7 տեսակներ, որոնք չարաշահելու դեպքում սպասվածից ավելի շատ կգիրանաք:
Նախաճաշ
Շատերն են խանութներում հանդիպել «ֆիթնես շիլաներ Նեստլեից» գրվածքով կամ նմանատիպ փաթեթավորմամբ նախաճաշի համար նախատեսված շիլաներ: Մինչև գնելը ուշադիր կարդացեք բաղադրությունը ու կալորաների քանակը: Եթե նայեք սովորական նախաճաշի բաղադրությունը և համեմատեք այս շիլաների հետ՝ կտեսնեք, որ դրանց բաղադրության մեջ հիմնականում մտնում են շաքարը և ածխաջրերը, որոնք գիրացնող հատկություն ունեն:
Ցորենի թեփով հաց
Հաճախ խորհուրդ է տրվում սպիտակ թարմ հացի փոխարեն նախապատվությունը տալ ցորենի թեփով հացին: Այո, իսկապես օգտակար է, քան սպիտակ ալյուրով թխված հացը: Բայց այստեղ էլ կան բացառություններ: Չի կարելի միանշանակ ասել, որ դա իր մեջքիչ կալորիաներ է պարւնակում: Եթե ուզում եք ավելի լավ տարբերակ, ապա փորձեք օգտագործել աշորայի ալյուրից պատրաստված հաց:
Բատոններ և շիլաներ
Եթե դուք նախաճաշի համար նախընտրում եք բատոններ կամ շիլաներ, ապա պետք է նշել, որ դրանք շատ առողջարար են, բայց պարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ:
Ինչ վերաբերվում է գործարանային արտադրության բատոններին, ապա կարղ ենք ասել, որ դրան այնքան էլ օգտակար չեն, այսինքն այնպիսին չեն, ինչպես գովազդվում են: Բոլոր դեպքերում պետք է ուշադիր հետևել բաղադրությանը, շիլաներն ու բատոնները դրանք պարունակում են մեծ քանակությամբ յուղեր և շաքար:.
Ընկույզի և չրերի խառնուրդ
Ընկույզի և չրերի խառնուրդներն իհարկե օգտակար են որպես սննդատեսակ, բայց եթե դիետայի եք հետևում, ապա մի մոռացեք, որ սրանք իրենց մեջ պարունակում են շատ կալորիաներ: Եթե որոշում ք ուտել,ապա հաշվի առեք, որ 100 գրամ ընկույզը պարունակում է 609 կիլոկալորիա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ Aroxj.am-ում: