Բաժիններ՝

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը

Ապրիլի 6-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր 10-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 29 օօ 495 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի հարակից ձորակը:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930