Ի՞նչ որոշում է կայացվել Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքի հարցով. NEWS.am
Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի հայցը բավարարվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
«Նրանց հայցը բավարարվել է, ճանաչել ենք փախստական եւ տրամադրել ենք ապաստան Հայաստանի Հանրապետությունում»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: