Հայտնաբերվել է «ՏՕԶ» տեսակի հրացան
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ապրիլի 2-ին ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1997 թ. ծնված Կարեն Խ.-ի բնակարանում և կից օժանդակ շինություններում:
Հայտնաբերվել և առգրավվել է «ՏՕԶ» տիպի հրացան, որն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն