Օրակարգը սկզբունքորեն համաձայնեցված է:
Երեկ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ կենսաթոշակային բարեփոխումների խնդրի վերաբերյալ ուշագրավ հայտարարությամբ: Կառավարության ղեկավարն իր վեցկետանոց հայտարարությամբ բոլոր խորհրդարանական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին, մասնավորապես` «Դ!ԵՄ ԵՄ» շարժմանը, առաջարկեց համագործակցել կառավարության հետ կենսաթոշակային բարեփոխումների նոր օրինագիծը մշակելու գործում:
Նույն տվյալներով՝ տեխնիկայի շարասյանը հաջորդում է 12 մարտական ուղղաթիռ:
Բայց հիմա մենք այդ հնարավորությունից մեզ զրկում ենք, որովհետեւ Եվրասիական միության գաղափարախոսները լավ հասկանում են` ինչ է նշանակում միության մեջ մի երկիր ունենալ, որը քո նկատմամբ ունի առավելություններ: Հայաստանը կդառնար տրանզիտ մի երկիր, որտեղ Չինաստանից կամ գնային առումով մատչելի արտադրանք թողարկող այլ երկրների համար կդառնայինք հավաքման կետ, հիմա մեզ զրկում ենք այդ հնարավորությունից:
Այս էլ երկրորդ տարին անընդմեջ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում Սարյանի պուրակից դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ ՀԱԿԿ-ի կողմից կազմակերպվող երթին: Պատճառաբանությունը նույնն է`Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է` նա հիվանդ է գրիպով:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 86-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը:
Փոխարենը նա վերստին գործածել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը:
Ակցիային մասնակցել է մոտ 50 մարդ:
Եթե դա դառնա մշտական աշխատաոճ եւ լսվի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետը մինչեւ նախագծերը խորհրդարան բերելը եւ նախագծերը քննարկելը, իհարկե սա լավ աշխատաոճ է:
Էրդողաններն ու դավութօղլուները կարող է կրկին խոսեն հայերի ցավի մասին՝ կոչ անելով «հասկանալ նաև իրենց ցավը», բայց երբեք չեն խոսելու հայերի կորուստների մասին…
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվայում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կասեցնում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի` ՆԱՏՕ-ի հետ շփումները` հաշվի առնելով վերջինիս դիրքորոշումը Ուկրաինայի հարցով:
HRW-ն ընդգծել է, որ Թուրքիայից Միրկադիրովին արտաքսելուց անմիջապես անց Ադրբեջանում նրան կալանավորելը վկայում է, որ դա եղել է համակարգված գործողություն:
Այսօր մի խումբ հոգևորականների, ՀՀ քաղաքական վերնախավի հետ Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Նա փոքր-ինչ հեգնախառն ժպիտով, կարմիր մեխակների բույրը շնչելով լսեց լրագրողների հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ, սակայն այդպես էլ մեկնաբանություններ չարեց՝ նշելով, թե արդեն մեկ անգամ հայտնել է այդ մասին իր կարծիքը:
Սիրիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են հունիսի 3-ին:
Վստահ եմ, որ նա այս տարի ևս իր հիշատակի տուրքը կմատուցի 1,5 մլն հայ զոհերի հիշատակին, ովքեր տեղահանությունների, մահվան երթերի, ջարդերի զոհ դարձան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Վստահ եմ, որ Օբաման կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթարագույն նախճիր: Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն:
Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանին միջնորդել է Տ. Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել գրավով: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ խափանման միջոցը 500 000 դրամ գրավով փոխելու մասին միջնորդությունը ներկայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և դեռևս չգիտի՝ որ դատավորին է մակագրվել միջնորդությունը:
Պատրիարքարանի տարածած հայտարարությունում նշված է, որ Էրդողանի հայտարարությունը նոր էջ է բացել հայ-թուրքական հարաբերություններում:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը ս.թ. ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ։
Մեր ժամանակներում բոլորն իրար հետ մրցում էին ու ուզում էին ավելի ժամանակակից երգել, իսկ հիմա շատ տաղանդավոր աղջիկներ ու տղաներ ձգտում են ռաբիսի, որպեսզի ավելի շատ ծափերի արժանանան։ Հասկացանք, որ «տաշի-տուշի, դու գնացիր, ես եկա, աչքերդ թաց են» երգելով՝ նրանք ուզում են դուր գալ հանդիսատեսին։ Թեքումը դեպի ռաբիսը շատ զգալի է։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի առևտրի ու տնտեսական զարգացման նախարար Պավել Շերեմետը:
1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտներում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին եւ դարձել նրանց երկրորդ հայրենիքը:
Պուտինն ընդգծել է, որ եթե հաստատվի Սլավյանսկի մոտ զոհվածների մասին տեղեկատվությունը, ապա նրանք «պարզապես ռազմական խունտա» են:
Ապրիլի 24-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում ուժեղ քամուց մասնակի վնասվել են թիվ 30 տան տանիք, 10 էլ.սյուն և գերեզմանաքար:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները անձնագրային բաժնում երկար սպասեցին տեսանյութում ներկայացված ընտանիքին, սակայն պատանին սովորականի նման գնացել էր անհայտ ուղղությամբ՝ աղբանոցներից ապակյա տարաներ հավաքելու:
Այսօր առավոտից հազարավոր արցախցիներ այցելում են Ստեփանակերտի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի
ՆԱՏՕ-ն այսօր շանտաժային գործողությունների է դիմում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ողջ ճակատով:
Ապրիլի 24-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և STR ավտոսիրողների ակումբ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:
Այս մասին հայտնել է Չեխիայի նախագահ Զեմանի մամուլի ծառայությունը:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս խոսքը պայմանավորված է սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովման ողջամիտ անհանգստությամբ: Սակայն խնդրի ավելի խոր քննությունը մի շարք հարցեր է առաջադրում:
Ֆարուքն ընդգծել է, որ Էրդողանը քաղաքական դրդապատճառներով չարաշահում է պատմությունը: