Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է մոտ մեկ քառորդով
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է մոտ մեկ քառորդով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի առևտրի ու տնտեսական զարգացման նախարար Պավել Շերեմետը.
«Տարվա առաջին երկու ամիսներին ապրանքաշրջանառությունն անկում է ապրել մեկ քառորդով: Մենք կարծում ենք, որ դա լուրջ է: Սակայն մենք կարծում ենք, որ դա տեղի չի ունեցել մեր մեղավորությամբ: Մենք հասկանում ենք, որ առևտուրը փոխշահավետ է, իսկ այն, ինչը տեղի է ունենում ներկայումս, փոխշահավետ չէ»:
2014 թվականի հունվար-փետրվարին Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 267.4 միլիոն դոլար, ինչը 1 միլիարդ և 29 միլիոն դոլարով կամ էլ 4.9 անգամ ավելի պակաս է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ: