ՀԱՊԿ-ը կասեցնում է ՆԱՏՕ-ի հետ շփումները. Բորդյուժա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ը կասեցնում է ՆԱՏՕ-ի հետ շփումները՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան.

«Առայժմ մենք կասեցնում ենք ՆԱՏՕ-ի հետ համատեղ գործունեության համար շփումներ հաստատելու շուրջ որևէ ջանք գործադրելը՝ հաշվի առնելով այն դիրքորոշումը, որը ՆԱՏՕ-ն այսօր որդեգրել է ուկրաինական ճգնաժամի ժամանակ: ՆԱՏՕ-ն այսօր շանտաժային գործողությունների է դիմում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ողջ ճակատով՝ ցուցադրելով, որ իրենք չափազանց դժգոհ են վերջին ամիսներին Ռուսաստանի գործողություններից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930