«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձևը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով 1915-ից մինչև 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ ցեղասպանություն», – գրում է սենատորը:
Հայաստանում այլընտրանքային հարկային ստուգումների վերաբերյալ ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրինագիծը աբսուրդ է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Գևորգ Պողոսյանը
Այն, ինչի մասին խոսում էին ոչ իշխանական պատգամավորները, իսկապես հուզում է հայ հանրության գրեթե բոլոր շերտերին. արագաչափ և տեսանկարահանող սարքերի կիրառման միջոցով արձանագրվող խախտումների համար տուգանքներն անհամաչափ են մարդկանց եկամուտներին, այդ սարքերը շատ դեպքերում տեղադրված են ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով, այլ ծառայում են` որպես թակարդ: Դրանք տեղից տեղ են տեղափոխոխվում, որպեսզի բանից անտեղյակ վարորդները չնկատեն և խախտումներ թույլ տան:
Առաջին անգամ տպագրում ենք 1915թ. հոկտեմբերի 15-ին պատմաբան, Օսմանյան պատմության մասնագետ Հովհաննես Հակոբյանի նամակը՝ գրող, հասարակական գործիչ Վահան Մալեզյանին (այն մեզ է հասել գրականագետ Արփիկ Ավետիսյանի անձնական արխիվից): Նամակում ցավալիորեն մանրամասն ներկայացված է հայ մտավորականության ոչնչացումը, սակայն նամակն արժևորում ենք նրանով, որ ընթերցելով այն` ևս մեկ անգամ համոզվում ենք՝ 100 տարվա մեջ մեր վերաբերմունքն իրականության ու ինքներս մեր հանդեպ չի փոխվել: Նամակը տպագրում ենք փոքրիկ կրճատումներով:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամեծ տուրքն այնպիսի պետության կայացումն է, որը կարող է իր քաղաքացիներին ոչ միայն պաշտպանել որևէ օտարի ցեղասպանությունից, այլև առաջին հերթին՝ չիրականացնել ոչ ֆիզիկական ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ: