Բաժիններ՝

Պուտինը լրջորեն սպառնացել է Ուկրաինայի արևելքում «պատժիչ գործողության» հրաման արձակածներին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջպետական լուրջ հետևանքներով է սպառնացել նրանց, ովքեր հրաման են արձակել Ուկրաինայում «պատժիչ գործողություն» անցկացնելու մասին:

Պուտինն ընդգծել է, որ եթե հաստատվի Սլավյանսկի մոտ զոհվածների մասին տեղեկատվությունը, ապա նրանք «պարզապես ռազմական խունտա» են. «Եթե Կիևի այսօրվա ռեժիմը երկրի ներսում հիրավի բանակը կիրառել է բնակչության դեմ, ապա անկասկած է, որ դա շատ լուրջ հանցագործություն է ժողովրդի դեմ: Դա պարզապես պատժիչ գործողություն է, այն կունենա հետևանքներ, այդ թվում նաև միջպետական մակարդակով»:

Սրանից առաջ Ուկրաինայի ՆԳՆ-ը հայտնել էր, որ ուկրաինացի ուժայինները վերահսկողության տակ են առել Սլավյանսկի ծայրամասում գտնվող աշխարհազորի երեք ամրակետ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս