«Կիկոսի պահը». Ժողովուրդը դեմ է Տիգրանաշենի զիջմանը, երկմտում է ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև

Հայաստանում GALLUP INTERNATIONAL-ի պաշտոնական ներկայացուցիչ MPG (Մarketing professional group)-ը ներկայացրել է իր հերթական հարցումը մեր քաղաքական օրակարգերի մասին։ Այս անգամ հարցումն անվանել են «Կիկոսի Պահը» խորագրով՝ հավանաբար նկատի ունենալով Կառավարության ճեպազրույցների ընթացքում «Կիկոսի մահը» հեքիաթի՝ փաշինյանական հիշեցումները։

Հեռախոսային հարցումներն իրականացվել են  սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում, և դրան մասնակցել է 1001 քաղաքացի՝ ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից՝ համամասնորեն։

Հարցման արդյունքները՝ ստորև․

Ձեր կարծիքով, 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են արդա՞ր, թե՞ կեղծիքներով․

Կարդացեք նաև

Լիովին արդար- 29.6%

Ավելի շուտ արդար- 23.1%

Ավելի շուտ ընտրակեղծիքներով- 21.0%

Մեծածավալ ընտրակեղծիքներով- 18.4%

Դժվարանում եմ պատասխանել- 8.0%

Այսպես, հարցվածների 39,4 տոկոսի կարծիքով ընտրությունները կեղծվել են:  

Եթե կարծում եք, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ կամ կեղծիքներ, ապա, Ձեր կարծիքով, հիմնականում ո՞ւմ կողմից են դրանք իրականացվել.

Իշխանության կողմից- 39.8%

Ե՛վ իշխանության, և ընդդիմության կողմից- 33.8%

Ընդդիմության կողմից- 12.7%

Այլ ուժերի կամ անձանց կողմից- 3.3%

Դժվարանում եմ պատասխանել- 10.4%

Ստացվում է՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների շուրջ 40 տոկոսն էլ կարծում է, որ ընտրությունները կեղծվել են իշխանության կողմից։

Արդեն մեկ ամսից ավել գործում է նոր ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովը, ինչպես կգնահատեք նրա գործունեությունը համեմատած նախորդ գումարման Ազգային ժողովի հետ.

Շատ ավելի լավ- 7.9%

Ավելի շուտ լավ- 19.8%

Նույնը, ինչ նախորդը- 32.8%

Ավելի շուտ վատ- 11.3%

Շատ ավելի վատ- 21.4%

Դժվարանում եմ պատասխանել- 6.9%

Ընդհանուր առմամբ որքանո՞վ եք հավանություն տալիս ներքոշարադրյալների գործունեությանը.

Այս հարցի ներքո ԷՄ ՓԻ ՋԻ-ն առանձնացրել է՝

ՀՀ կառավարության գործունեությունը, որը քաղաքացիների 55,9 տոկոսը դրական է գնահատել, իսկ 39,9 տոկոսը՝ բացասական,

ՀՀ Ազգային ժողովի գործունեությունը, որը 41,5 տոկոսը գնահատել է դրական, իսկ 52 տոկոսը՝ բացասական,

ՀՀ նախագահի գործունեությունը, որը 38,6 տոկոսի կարծիքով է եղել դրական, իսկ 37,8 տոկոսը՝ բացասական,

ՀՀ վարչապետի գործունեությունը, որը 53 տոկոսի կարծիքով դրական է, իսկ 40,2 տոկոսի կարծիքով՝ բացասական: 

Ձեր կարծիքով՝ այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ.

Այս հարցին ի պատասխան էլ՝ քաղաքացիների 54 տոկոսը նշել է «այո» տարբերակը, իսկ թե ում է համարում քաղբանտարկյալ հարցին էլ արձագանքել է․

Ռոբերտ Քոչարյան- 53.2%

Գագիկ Ծառուկյան- 42.1%

Սամվել Կարապետյան- 23.4%

Բագրատ արքեպիսկոպոս- 10.5%

Անդրանիկ Թևանյան- 5.8%

Վարդան Ղուկասյան- 5.3%

Արեգնազ Մանուկյան- 4.1%

Սեդրակ Քոչարյան- 2.9%

Այլ- 17.5%

Հարցադրումների հաջորդ բլոկը վերաբերել է ՀՀ արտաքին մարտահրավերներին՝ քաղաքական, տնտեսական ու անվտանգային․

Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումները պայմանավորված են`

ՀՀ ղեկավարության նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով- 52.4%

Դեպի Եվրամիություն ՀՀ ձգտմամբ- 40.5%

Հայկական ապրանքների որակական խնդիրներով- 5.1%

Այլ- 3.8%

Դժվարանում եմ պատասխանել- 9.9%

ԵԱՏՄ երկրների ղեկավարները 2026 թ. մայիսին ընդունել են հռչակագիր՝ խնդրելով ՀՀ կառավարությանը հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵԱՏՄ և ԵՄ ուղղությունների միջև, ինչպես նաև կոչ են արել անցկացնել համապետական հանրաքվե՝ այդ հարցի վերաբերյալ Հայաստանի ժողովրդի կարծիքը պարզելու նպատակով։ Ըստ Ձեզ՝ պե՞տք է արդյոք Հայաստանում անցկացվի նման հանրաքվե.

Միանշանակ այո- 38.5%

Ավելի շուտ այո- 20.3%

Ավելի շուտ ոչ- 9.3%

Միանշանակ ոչ- 25.1 %

Դժվարանում եմ պատասխանել – 6.9%

Եթե Հայաստանում անցկացվի հանրաքվե՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ անդամակցություն շարժվելու վերաբերյալ, Դուք անձամբ ինչպե՞ս կքվեարկեիք

Մնալ ԵԱՏՄ կազմում- 29.4%

Դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարժվել դեպի ԵՄ անդամակցություն- 35.1%

Չէի մասնակցի քվեարկությանը- 24.7%

Դժվարանում եմ պատասխանել- 10.9%

Սեպտեմբերի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ եթե Հայաստանը ցանկանա, Ռուսաստանը կարող է դուրս բերել իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից։ Ըստ Ձեզ՝ ստորև նշված տարբերակներից ո՞րն է առավել համահունչ Հայաստանի և նրա ժողովրդի շահերին.

Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին՝ երկրի անվտանգության ապահովման համար- 39.7%

Ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն- 24.7%

Ռուսաստանը պետք է դուրս բերի իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից- 28.9%

Դժվարանում եմ պատասխանել- 6.8%

Արձանագրենք, որ, ամեն դեպքում, հարցվածների 64,4 տոկոսի կարծիքով՝ ՌԴ ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշեն բնակավայրն անվանել է նաև «Քյարքի» և հայտարարել, որ այն Հայաստանի Հանրապետության տարածք չի հանդիսանում՝ ակնարկելով որ սահմանազատման համատեքստում այդ տարածքը կարող է փոխանցվել Ադրբեջանին.

Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցելու Ադրբեջանին- 59.0%

Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումն Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր- 21.0%

Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետությանը չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին- 6.4%

Այլ- 3.5%

Դժվարանում եմ պատասխանել- 10.1%

Այսպիսով, այս հարցի դեպքում էլ քաղաքացիների 80 տոկոսն է նշել , որ Տիգրանաշենի փոխանցումն Ադրբեջանին ՀՀ-ի համար կստեղծի ռազմավարական, անվտանգային ռիսկեր, ինչն անթույլատրելի է։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930