Պրահայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթաժողովը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում այսօր մեկնարկում է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրների (Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Վրաստան և Ադրբեջան) երկօրյա գագաթաժողովը: Այս մասին հայտնել է Չեխիայի նախագահ Զեմանի մամուլի ծառայությունը:

Տվյալ ծրագրի շրջանակներում առաջին գագաթաժողովը նույնպես անցկացվել է Պրահայում՝ 2009 թվականի մայիսին: «Արևելյան գործընկերության» վերջին գագաթաժողովն անցկացվել է նախորդ տարվա նոյեմբերին, Վիլնյուսում:

Չեխիայի նախագահի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինայի դրամատիկ իրադարձություններն իրեն համոզել են, որ «Արևելյան գործընկերության» նախագծի շարունակումը չափազանց կարևոր է ԵՄ-ի ու նրա արևելյան հարևանների միջև համագործակցության զարգացման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930