Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի ԶՈՒ շտաբի պետերը արտակարգ հանդիպում կանցկացնեն

Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի զինված ուժերի շտաբի պետերը արտակարգ հանդիպում կանցկացնեն: Նշվում է, որ օրակարգային հարցերի թվում է Սաուդյան Արաբիային աջակցություն ցուցաբերելու հարցը՝ հուսիների հարձակումների դեմ:

Հանդիպմանը մասնակցելու համար Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սելչուք Բայրաքթարօղլուն կմեկնի Սաուդյան Արաբիա։

Նշենք, որ վերոհիշյալ երկրները ստորագրել էին Մեքքայի ռազմական պակտը, համաձայն որի՝ կողմերից որևէ մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր կողմերի վրա։

Ermenihaber

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930