
Մանկուց հաշմանդամություն ունեցող պատանու անձնագրավորման խնդիրը կարելի է համարել լուծված

«Շիրակ կենտրոնի» «Մանկուց հաշմանդամություն ունեցող պատանին զրկված է անգամ անձնագիր ստանալու հնարավորությունից» տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո, կազմակերպության գրասենյակ զանգահարեց Գյումրու անձնագրային բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը:
Համատեղ քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ պատունու ծնողները, մտածելով, որ իրենց որդուն կմերժեն անձնագրավորել՝ գրանցման հասցե չունենալու պատճառով, երբևէ չեն դիմել անձնագրային բաժին:
Այն դեպքում, երբ գործող օրենսդրության համաձայն անչափահասին թույլատրվում է հաշվառել նաև ծնողներից որևէ մեկի հասցեով և անձնագրավորել:
Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները անձնագրային բաժնում երկար սպասեցին տեսանյութում ներկայացված ընտանիքին, սակայն պատանին սովորականի նման գնացել էր անհայտ ուղղությամբ՝ աղբանոցներից ապակյա տարաներ հավաքելու: Այդ իսկ պատճառով պատանին կանձանգրավորվի երկու օրից:
Ավելացնենք, որ այսօր «Շիրակ կենտրոնի» կողմից այդ ընտանիքին տրամադրվեց նաև հագուստ,սնունդ և որոշակի գումար: