Ձեր (Հայաստանի) գործն է` միանալ, թե չմիանալ ՄՄ-ին: Դուք եք ծանր ու թեթև անողը: Ուստի ես առաջարկում եմ ՄՄ-ին միանալու (կամ չմիանալու) կամ էլ ցանկացած այլ կազմակերպությանը (օրինակ` ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին) անդամակցելու հարցը կշռել` հաշվի առնելով ձեր գլխավոր քաղաքական խնդիրը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն օրերս Սարիթաղի 6-րդ շարքի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Արամ Գ.-ին:
Օրերս հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում` վայր ընկնելու հետևանքով:
Այսօր ոչ միայն քաղաքի տարբեր խանութներում, այլև սոցիալական ցանցերում ձեռագործ զարդերի տեղատարափ է: Մենք կարող ենք փնտրել և շատ արագ գտնել այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է: Սակայն այդ տեղատարափի մեջ իրենց ուրույն տեղն ունեն ձեռքով պատրաստված զարդերը, որոնցից շատերը յուրօրինակ են և չկրկնվող:
Կառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները:
Արևելյան Գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ազգային ֆորումի պլատֆորմը պատրաստվում է շաբաթ օրը իր գրասենյակ հրավիրել ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, ով երեքշաբթի ԱԺ ամբիոնից ՀՀՇ-ի անունից հայտարարել էր, որ հանդես են գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի միավորման «Եվրոպական ալյանս» նախաձեռնութամբ և նրանից լսել, թե դա ինչ կառույց է լինելու:
Կխնդրեի` չհամեմատեք այդ երկու երկրները, դրանք անհամեմատելի են: Ուկրաինայում տարանջատել ենք ժամանակային խնդիրները, և դեռևս համաձայնագիրն ընդունված չէ:
«Ես չեմ ասում՝ հատուկ դրա համար է արվում, բայց դե հետևանքների մասին պետք է մտածել՝ օպերատոր է ու լավ չաշխատեց, հետո՞… Իսկ ի՞նչ եկամուտ պետք է ունենա երթուղայինի վարորդը, հաճախ հիմնական խնդիրներից մեկը վարորդ գտնելն է… Ես կխնդերի՝ Դուք մտածեք՝ ի՞նչ կարելի է անել առաջին ընթերցումից դեպի երկրորդը»:
Մարտի 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Հաճախ հնչում է հռետորական հարց. «Պե՞տք է գիտությունը Հայաստանին», մի բան, որը շատ թանկ «հաճույք» է մեզ նման սահմանափակ կարողություններով երկրի համար: Նման հարց ես լսել եմ թե՛ տարբեր պաշտոնյաների, թե՛ սովորական քաղաքացիների շուրթերից:
Կառավարության որոշմամբ վարժարանին են նվիրաբերվել մի շարք շինություններ: «Քվանտն» իր հերթին ներկայացրել է ներդրումային ծրագիր, որի համաձայն առաջիկա հինգ տարվա ընթացքում կիրականացնի մոտ 100 մլն դրամի ներդրում:
Ոստիկաններն այսօր՝ մարտի 13-ին, բառացիորեն փակեցին կառավարության մոտ բողոքող Հենրիկ Մխիթարյանի բերանը, որը վիրավորական բառերով բղավում էր շենքից դուրս եկած՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետեւից։
Մրտենին բժշկական տեսակետից բացառիկ օգտակար բույս է, յուրահատուկ բնական հակաբիոտիկ։ Բացի եթերային յուղերից, տերևը պարունակում է ֆլավոններ, ֆիտոնցիդներ, բազմաֆենոլային միացություններ, ամինաթթուներ, դաբաղանյութեր, որոնք նպաստում են մարդու ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացմանը։
Սակագնի բարձրանալու խնդիր չկա, պարոն Փաշինյան։ Քաղաքապետարանը ինքնանպատակ չի կարող տրանսպորտի սակագին բարձրացնել, երբ ես գալիս, ասում եմ՝ սակագինս բարձրացրու, դա կատարում է մրցույթի հաղթողը, հանձնաժողովը…
«Նա երկու օր է՝ պրոֆիլակտիկ-ամբուլատոր ստուգումների է ենթարկվում՝ օրվա ընթացքում շարունակելով իր աշխատանքային ռեժմը: Ամենայն հավանականությամբ՝ վաղվանից նախարարը կանցնի սովորական աշխատանքային ռեժիմի»,- ասաց Լուսինե Մարգարյանը:
Մարտի 12-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Իջևանի շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Դավիթ Ի.-ին:
Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը վերջին անգամ իր նավթային ռազմավարական պաշարներից փորձնական վաճառքի դիմել է 1990 թվականին, երբ Իրաքի զորքերը ներխուժել էին Քուվեյթ:
ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ը կարճ ժամանակում ստացել է փաստաթղթերի՝ հայերենից ռուսերեն թարգմանության 17 հազար 500 էջի պատվեր, ինչը կապված է Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող մոտ 2 հազար էջի):
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելեց Մարտակերտ քաղաք՝ համայնքի ղեկավարի՝ 2013 թ. գործունեության հաշվետվությանը ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու նպատակով: Նախորդ երկու օրերին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում:
Թերթի տվյալներով՝ Գյուլենը երկու երկրներից էլ մերժում է ստացել:
Հայաստանի ներկայիս քաղաքական ներկապնակը շատ միաբևեռ է, և այս քայլն ուղղված է այդ ներկապնակի դիվերսիֆիկացմանը: Համոզված եմ, որ շատ-շատերը կմիանան այս նախաձեռնությանը, որովհետև, միևնույն է, այստեղ է ապագան, և Հայաստանն այս ուղղությամբ է շարժվելու:
Ֆիրտաշին կասկածում են կաշառակերության ու կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեջ:
Այս մասին նշված է Ուկրաինայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Հրազդանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղում է ձյուն:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 1.5 տոկոս:
Այս մասին հայտնել է Բելառուսի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և աջակցության համակարգի ձևավորման և կիրառման հետ կապված հարաբերությունները:
Այդ ժամանակ հայերը չեն վիրավորվի, և ադրբեջանցիներն էլ կհաշտվեն դրա հետ, քանի որ այն (ԼՂ-ը) չի մնա Հայաստանին և կմտնի Ռուսաստանի կազմի մեջ:
Երեկ դժբախտ պատահարի արդյունքում մահացել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, ՀՀ 1990-1995 թվականների Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ առաջին եւ երրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր Ռոլես Աղաջանյանը։