Մարտի 15-ին, ժամը 04.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը ընկել է լոգարանում և չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պուտինն այս հակամարտությունը սանձազերծել է նրա համար, որ Արևմուտքում նրա գործընկերները ասեն, որ Ուկրաինան ունի տարածքային խնդիրներ և անկարելի է նրան ՆԱՏՕ-ի կազմ ընդունելը:
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին մարտի 12-ին կայացած դատական նիստի ժամանակ տուժող Հայկ Հակոբյանի կողմից իր հասցեին վիրավորանք հնչեցնելու դեպքի առթիվ արդարադատության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով:
Փոփոխություններ են առաջարկվում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում` սահմանելով տուգանքներ ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ զանգվածային հանրահավաքների ժամանակ ռուսատյացության քարոզչության համար:
Եթե մտադիր եք այնտեղ հաջորդ օրը նույնպես ընթրել եւ չթունավորվել, խորհուրդ է տրվում թողնել 15%:
Նշվում է, որ գվարդիայի վրա կդրվեն նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ պետական սահմանների պաշտպանության գործառույթները:
Գողության գործով դատապարտված, «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանը մարտի 13-ին հացադուլ է հայտարարել։ Ավելին, նշել է, որ ածելի է կուլ տվել:
10-ամյա Ազատուհին եւ նրա քույրը` 13-ամյա Միլենան մոր մահից հետո երկար ժամանակ չէին ուզում դպրոց գնալ, ամաչում ու մտատանջվում էին` ի՞նչ կասեն դասընկերները`հայրը սպանել է մորը: Երեխաներին տատը մի կերպ է համոզել է, որ պետք է դպրոց գնալ, ուսուցչուհին էլ դասընկերներին է նախապատրաստել, որ Միլենայի ու Ազատուհու հետ զգույշ խոսեն, նրանք շատ խոցելի են:
Սրա մասին պետք է մտածի ռուսական կողմը, որովհետև նման անդաստիարակ հայտարարություններից հետո պիտի հասկանան, թե ինչու են ուկրաինացիներն իրենց ատում, ինչու են Հայաստանում աճ գրանցում հակառուսական տրամադրությունները, պիտի մեղքերը փնտրեն նման արկածախնդիր, անդաստիարակ, ամբարտավան հայտարարությունների հեղինակների մեջ:
Իմ համոզմամբ` շատ քիչ, բացառիկ դեպքեր կան, երբ նպատակը կարող է արդարացնել միջոցները: Իհարկե, քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների մոտեցումները տարբեր են, մի մասի համար դա երկրորդական է, և նրանց համար ընդունելի է ցանկացած միջոց` հանուն նպատակի: Երևի այս հարցում ենք մենք տարբերվում: Ցավում եմ, որ քաղաքական գործիչներից մի մասի շուրթերից նույնիսկ դադարել է հնչել «ընդդիմություն» բառը, սկսել է ավելի շատ շրջանառվել «ոչ իշխանական ուժեր» եզրույթը:
Մարտի 13-ին ժամը 15:56-ին հրդեհ է բռնկվել Գյումրու «Բարեկամության» այգում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները մեկուսացրել և հանգցրել են մոտ 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածքի հրդեհը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:
Խարդախի թիրախը տաքսու վարորդներն էին:
ԳԱԼԱ-ի հարցին, թե որտե՞ղ էր կայացել Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը, «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է. «Մասնավոր տարածքում»: Ճշտմանը, թե կոնյակի գործարանում չէ՞ր հանդիպումը, «Ժառանգության» մամլո խոսնակը պատասխանել է՝ ոչ:
Կոնֆլիկտային այն իրավիճակների գերակշիռ մասը, որոնց կարգավորմանը նպաստելուն են կոչված վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները, կարող են լուծում գտնել ինչպես գործող օրենսդրության, դատական նախադեպերի, ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան մեկնաբանությունների շրջանակներում, այնպես էլ սոցիալական ցանցերում առկա բողոքարկման մեխանիզմներով:
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով վերջերս Ռուսաստանի կառավարության պետական Դումա ներկայացրած քաղաքացիության մասին նոր օրինագծին, ընդգծել է, որ օրինագիծը կքննարկվի մարտի 17-ին Ղրիմի հանրաքվեից հետո միայն:
Կարմիր Աղեկին Թումանյանի տարածաշրջանի այն համայնքներից է, որտեղ անմշակ հողեր չկան: Դեռևս խորհրդային միության տարիներից աղեկեցիները նույնիսկ հարևան գյուղերի հողերն են վարձակալում ու մշակում:
Մարտի 14-ին, ժամը 02.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հեղինե Վ.-ին:
«Ես կարծում եմ՝ շտապել պետք չէ: Ընդհանրապես՝ երբ գործընթացներ են գնում, և մասնավորապես՝ երբ հայեր կան երկու կողմերում էլ՝ նկատի ունեմ և՛ Ղրիմում, և՛ Ուկրաինայում, հայկական իշխանությունները և հայկական քաղաքական ուժերը պետք է զգույշ լինեն և չշտապեն եզրակացություն անել: Սա քաղաքական կարևոր կանոն է»:
Ալավերդու կենտրոնական՝ Թումանյան փողոցի վրա գտնվող վարչական շենքերից մեկն արդեն 20 տարի է՝ մի մշտական բնակիչ ունի: Ալեստինե Ալվելաձեն կիսով չափ վրացի, կիսով չափ՝ հայ է:
2014 թ. մարտի 13-ին civilnet.am կայքում հրապարակվեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր Սպիտակի 10-ամյա բնակչուհի Ինգա Դումանալյանի պատմությունը: Երեխան ունի առաջին կարգի հաշմանդամություն, որը ոչ մի կերպ կապ չունի նրա սովորելու ընդունակությունների հետ:
Մենք շարունակում ենք հորդորել Ռուսաստանին օգտագործել այս կառույցները և լրջորեն ընդգրկվել ուկրաինական կառավարության հետ դիվանագիտական երկխոսության մեջ ու գտնել հարցի խաղաղ լուծում: Դեռ շատ ուշ չէ: Նախագահ Պուտինի համար առաջին կարևոր քայլը կլինի ձեռնպահ մնալ ճանաչելուց կիրակի օրվա քվեարկության արդյունքը:
Մարտի 12-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Քարահունջ գյուղի հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1992 թ. ծնված Վիտալի Ղ.-ին, 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ին և 1969 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Ոստիկանության մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց իրավապահների աշխատանքը, միևնույն ժամանակ պահանջելով խորացնել բարեփոխումների գործընթացը, լիարժեք կատարել հանրության առաջատարի դերը, որը ոստիկանությանը վերապահված է իր առաքելությամբ:
Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ:
Շատ կարևոր և սպասված օր բոլորիս համար… Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ եմ զգում ես այս պահին…
17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Մարտի 12-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Վազգեն Մ.-ն, 1941 թ. ծնված Վազգեն Մ.-ն