Բաժիններ՝

Ոստիկանները փակեցին Ռադիկ Մարտիրոսյանին «հայրենիքի դավաճան» անվանող գյուտարարի բերանը (տեսանյութ). news.am

news.am-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն այսօր՝ մարտի 13-ին, բառացիորեն փակեցին կառավարության մոտ բողոքող Հենրիկ Մխիթարյանի  բերանը, որը վիրավորական բառերով բղավում էր շենքից դուրս եկած՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետեւից։

«Սրիկա, անգրագետ, հայրենիքի դավաճան գիտությունների նախագահ»,- գոռում էր թոշակառու, գյուտարար Հենրիկ Մխիթարյանը, որը պահանջում է, որպեսզի կառավարությունը ֆինանսավորի իր գյուտերի իրականացումը։

Ոստիկանները թույլ չտվեցին, որ Հենրիկ Մխիթարյանը մոտենա Ռադիկ Մարտիրոսյանին, ավելին՝ փակեցին նրա բերանը, որ չգոռա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս