Բաժիններ՝

FBI-ի պահանջով Ավստրիայում ձերբակալել են Ուկրաինայի խոշորագույն գազային մագնատին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավստրիական ոստիկանությունը Վիեննայում ձերբակալել է Ուկրաինայի խոշորագույն գազային մագնատ, 48-ամյա Դմիտրի Ֆիրտաշին: Գործարարը ձերբակալվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) պահանջով:

Ֆիրտաշին կասկածում են կաշառակերության ու կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեջ: Ֆիրտաշը, ինչպես նաև Կլյուև եղբայրները, իրենց բիզնեսը ծավալել են Ավստրիայում, ուր կենտրոնացած են նրանց ընկերությունների շտաբ-բնակարանները:

Ընդգծվում է, որ Ֆիրտաշը հետախուզման մեջ է գտնվում 2006 թվականից, և նրան ձերբակալելը որևէ կապ չունի Ուկրաինայի ներկայիս իրադարձությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31