Բաժիններ՝

Վաղը Վանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնակցելու է Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը:

Այդ հանդիպումը տեղի է ունենալու վաղը, Վանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Մամեդյարովն անցկացնելու է երկկողմ ու եռակողմ հանդիպումներ:

Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումն անցկացվել է Ուրմիայում, իսկ երկրորդը՝ Նախիջևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31