
ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենը սկսել է քաղաքական ապաստան խնդրել այլ երկրներից. Sabah

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ, իսլամի մասին 50 գրքի ու հոդվածի հեղինակ Ֆեթհուլլահ Գյուլենը քաղաքական ապաստան է խնդրել Կանադայից:
Գյուլենը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է նրան արտահանձնել Թուրքիային: Կանադայից բացի, Գյուլենը քաղաքական ապաստան է խնդրել նաև Նոր Զելանդիայից:
Թերթի տվյալներով՝ Գյուլենը երկու երկրներից էլ մերժում է ստացել: