Սպասվում են տեղումներ
Մարտի 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
14-ի ցերեկը, 15-16-ին, 18-ի ցերեկը, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 15-16-ը նույնքանով կբարձրանա:
Երևանում՝
Մարտի 14-16-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.20C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.10C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.30C