«Եվրոպական ալյանս»-ի գաղափարը հետաքրքրություն է առաջացրել. tert.am
Արևելյան Գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ազգային ֆորումի պլատֆորմը պատրաստվում է շաբաթ օրը իր գրասենյակ հրավիրել ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, ով երեքշաբթի ԱԺ ամբիոնից ՀՀՇ-ի անունից հայտարարել էր, որ հանդես են գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի միավորման «Եվրոպական ալյանս» նախաձեռնութամբ և նրանից լսել, թե դա ինչ կառույց է լինելու: Այս մասին Tert.am-ին հայտնել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:
«Սկզբից պիտի հասկանանք՝ դա ինչ է, որովհետև Քաղաքացիական հասարակության ազգային ֆորումի պլատֆորմը քաղաքացիական կառույց է, և եթե «Ալյանսը» ենթադրում է նաև քաղաքացիական մասնակցություն և չի դառնում քաղաքական, ապա, բնականաբար, հասկանանք նպատակները և դրանք համընկնեն մեր նպատակների հետ: Միշտ շահագրգռված ենք եղել, որ Հայաստանում ձևավորվի հասարակական-քաղաքական մի կառույց, որը հստակ պրոեվրոպական ուղղվածություն ունի և ըստ այդմ նաև՝ կկողմնորոշվենք»,-ասել է Բորիս Նավասարդյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: