Նրանք հայտարարել են, որ ակնկալում են, որ Ռուսաստանը կիրառելու է վետո դնելու իրավունքը` մերժելու համար այդ փաստաթուղթը:
Ցույցի մասնակիցները առանձնապես չեն ցանկացել շփվել«Հժ»-ի թղթակիցների հետ, նրանցից մեկը, սակայն, պատասխանելով թղթակցի հարցին, թե ինչու՞ են վանկարկում «Դը-հոլ», «Դը-հոլ», ասել է, որ իրենք վանկարկում են իրենց սիրելի աոաջնորդի պատվին
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-19-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:
Մարտի 15-ին, ժամը 11.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ`1983 թ. ծնված. Գ. Մ.-ն:
Նրանք մի այնպիսի փաստաբան ունեն, որ ինչ պատվիրում են, գրում եւ պահանջում է, բայց այդտեղ ոչ մի հիմքեր չկան: Նրա մեղավորությունն ապացուցված է փաստերով, հակառակը լինել չի կարող: Վահան Զատիկյանն այնքան լավություն է արել նրանց ու հիմա այս պատասխանն ենք ստանում: Իրենք համառորեն պնդում են, թե իրենք չեն, բայց դա ասելով չէ, այլ փաստերով է:
Եթե անգամ Ղրիմն անջատվի Ուկրաինայից ու միացվի Ռուսաստանին, ապա դրանից կտուժեն իրենք ղրիմցիներն ու ռուսները, սակայն ոչ Ուկրաինայի ժողովուրդը:
Ապրիլի 28-29-ին նախատեսվում է ցույց անցկացնել Աժ-ի ղիմաց։ Իսկ առաջիկա՝ մարտի 24-ի քառօրյայում նույն ուժերը պատրաստվում են պատգամավորների 1/3-ի ստորագոությամբ մի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ մտցնել օրակարգ։ Խոսքը նկարահանող սարքերի, արագաչափերի, կարմիր գծերի հիմքերը, գործադրման կարգերը, ներդրումների իրական չափերը ուսումնասիրելու ժամանակավոր հանձնաժողովի մասին է։
Բողոքի ակցիաներն անցկացվել են Թուրքիայի 81 նահանգից 53-ում:
Երեկ` մարտի 14-ի գիշերը Պարոնյան փողոցում գտնվող «ԼԱՍ» գիշերային ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, որ ակումբում գտնվողներից մեկ ստիպված ահազանգել է ոստիկանություն:
Սա է ռուսական գիծը, Ռուսաստանի նոր իշխանությունների գիծը, որը, ինչպես գիտենք, Հայաստանում հայտնի շրջանակներում վերածվել է «ոչ հակառուսական գծի»: Եվ գծից հետ չմնալու, այսպես ասած՝ հարազատ մեյնստրիմից դուրս չմնալու համար, ըստ երևույթին, որոշ մարդիկ որոշել են Հայաստանում էլ ինքնադրսևորվել:
Այս մասին դիվանագետը Խարկովի դեպքերից հետո այսօր գրել է Twitter-ի իր էջում:
ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որը մշակում էին Հայ-ռուսակաև (Սլավոնական) համալսարանի մասնագետները, արդեն պատրաստ է։ Երկուշաբթի այն պաշտոնապես կներկայացվի ԼՂՀ նախագահին և կառավարությանը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի բնության նախարար Սերգեյ Դոնսկոյը:
«Ղրիմը Հայաստանի չափ տարածք է, ու մենք ոչ մեկի ձեռքը չենք կարող բռնել և ասել՝ սա արեք, նա մի արեք։ Մենք միայն կոչ ենք արել՝ միանալ ՌԴ-ին»։
Հեյգը կարծում է, որ եկել ժամանակը, որպեսզի ԵՄ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ:
Ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել, ես զբաղված եմ տնտեսական, հասարակական գործունեությամբ։ Ես ե՞րբ եմ եղել քաղաքականության մեջ, որ հիմա Էլ վերադառնամ։
Խմբավորման մեջ մտնում է «Ջորջ Բուշ» ատոմային ավիակիրը, 1 հրթիռակիր հածանավ և 2 էսկադրոնային ականակիր:
Հայաստանի դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող և այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ։
«Ժառանգությունում» տարաձայնություններ են եղել այս առիթով. ոմանք պնդել են, որ չարժե հանդիպել, քանի որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն օրակարգային չէ: Մյուսները նշել են, որ չարժե գնալ կոնյակի գործարան՝ չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չգնաց, իսկ Րաֆֆին «ընտրված» նախագահ է:
Ազատ արձակվածների մի մասը դատապարտված են եղել ցմահ ազատազրկման:
Երբ ժամանակին որոշվեց, որ ՀՀ նախագահն իր ներկայացուցիչը պետք է ունենա ԱԺ-ում, որպեսզի խորհրդարան-նախագահական կապն անմիջական լինի, ԱԺ գործուղվեց Գառնիկ Իսագուլյանը:
Ղրիմի հանրաքվեից հետո դրանք որակվելու են որպես ավազակապետական ստորաբաժանումներ, որպեսզի օրինական համարվի այնտեղ մուտք գործելը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջանային այցի շրջանակներում՝ մայիսի 12-13-ը պետական այցելությամբ կժամանաի Հայաստան։ «Ժամանակին» հայտնի է դարձել այցի օրակարգը։
Մինչ ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանը հերքում է, թե ճանաչում է նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանին և երբևէ առնչություն է ունեցել նրա, «Ժամանակին» նոր մանրմասներ հայտնի դարձան այդ գործին նրա անմիջական մասնակցության վերաբերյալ։
Յացենյուկի խոսքերով` ԵՄ-ը հայտարարել է նաև, որ պատրաստ է դիտարկել միակողմանի որոշման ընդունումը, որով ուկրաինական արտադրության ապրանքները կկարողանան մուտք գործել ԵՄ-ի անդամ երկրների շուկաներ:
Հրամանի տեքստում նշված է, որ դա չի համապատասխանում Ուկրաինայի Սահմանադրությանն ու օրենքներին:
Լոնդոնում երեկ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Նրանց կասկածում են 1994-1995 թվականներին չեչեն անջատողականների կողմից ռազմական գործողությունների մասնակցելու մեջ:
50-ամյա Ռուդոլֆ Հովակիմյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ, սակայն գողությունը շարքային չէ՝ մշակութային է: Ըստ գործի նյութերի, գողացված 441.600 ՀՀ դրամ արժողության 736 հատ կինոժապավենները մեղադրյալը «հանձնել է ոմն Արմանի» անհավանական ցածր գնով՝ 20 հազար ՀՀ դրամով:
Նշվում է, որ կրակոցներն ու պայթյունները շարունակվում են: