
Թուրքիայում բողոքի վերջին ակցիաներին մասնակցել է 2 միլիոն մարդ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայում տեղի ունեցած բողոքի վերջին ակցիաներին մասնակցել է 2 միլիոն մարդ: Բողոքի ակցիաներն անցկացվել են Թուրքիայի 81 նահանգից 53-ում: Բողոքի ակցիաների վերսկսմանը հիմք է դրել 15-ամյա դեռահաս Բերքին Էլվանի մահը, որը վրա հասել 269 օր կոմայի մեջ գտնվելուց հետո:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չի համաձայնվել նրա հետ, որ Էլվանը դարձել է ոստիկանության գործողությունների պատահական զոհ և դեպքի վայրում հայտնվել է պատահաբար` հաց գնալու նպատակով խանութ գնալիս: Էրդողանն Էլվանին որակել է որպես «ահաբեկիչ»:
Թուրքական ոստիկանությունը բողոքի ակցիաները ցրելու համար 13 նահանգում ուժ է կիրառել, վիրավորվել է 52 քաղաքացի և 19 ոստիկան: Անվտանգության ուժերը ձերբակալել են 417 մարդու: Տարչվում է հետաքննություն: