Բաժիններ՝

Ռուսաստանում «Չեչենական կամպանիայի» գործով քրեական գործեր են հարուցել Յարոշի ու Տյագնիբոկի նկատմամբ

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ուկրաինական УНА-УНСО ազգայնական կուսակցության անդամների, այդ թվում նաև «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի ու «Սվոբոդա»  կուսակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկի նկատմամբ:

Նրանց կասկածում են 1994-1995 թվականներին չեչեն անջատողականների կողմից ռազմական գործողությունների մասնակցելու մեջ: «Աջ սեկտորը» հայտարարել է, որ Հետաքննչական կոմիտեի հայտարարությունը կեղծիք է, քանի որ Յարոշն ու Տյագնիբոկը երբևէ չեն գտնվել Չեչնիայում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ մոսկովյան դատարանը հեռակա կարգով Յարոշին կալանավորելու մասին որոշում էր ընդունել: Յարոշին մեղադրում են Ռուսաստանի նկատմամբ ահաբեկչական կոչեր հնչեցնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31