Ղրիմի հայերը կոչ են արել՝ միանալ ՌԴ-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները 2 օր առաջ հրավիրվել են Ղրիմի խորհրդարան՝ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնելու։ Այս մասին «Ժողուվուրդին» հայտնեց Ղրիմի հայ համայնքի նախագահ Վադարշակ Մելքոնյանը։ Ըստ Նրա՝ քննարկման ժամանակ հայ համայնքը կոչ է արել ղրիմահայերիև միանալ Ռուսաստանի Դաշնությանը. «Ղրիմը Հայաստանի չափ տարածք է, ու մենք ոչ մեկի ձեռքը չենք կարող բռնել և ասել՝ սա արեք, նա մի արեք։ Մենք միայն կոչ ենք արել՝ միանալ ՌԴ-ին»։ Հայ համայնքի նախագահի խոսքերով՝ իրենց այս օրերին և, առհասարակ, Հայաստանի կառավարությունից որեւէ աջակցություն չի եղել. «Սփյուռքի նախարարությունից զանգահարում են երկու–երեք օրը մեկ։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանն է զանգահարում, իր տեսակետն ասում, որ զգույշ լինենք։ Աջակցություն ո՛չ այն ժամանակ է եղել, և ո՛չ էլ հիմա կա։ Ընդամենը երեխաների համար գրքեր են տալիս ու վերջ»։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։