Բաժիններ՝

Հանրային հեռուստատեսության ֆիլմադարանից մի քանի հարյուր կինոժապավեն են գողացել

50-ամյա Ռուդոլֆ Հովակիմյանը մեղադրվում է գողություն կատարելու մեջ, սակայն գողությունը շարքային չէ՝ մշակութային է: Ըստ գործի նյութերի, գողացված 441.600 ՀՀ դրամ արժողության 736 հատ կինոժապավենները մեղադրյալը «հանձնել է ոմն Արմանի» անհավանական ցածր գնով՝ 20 հազար ՀՀ դրամով: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Այսպես, ըստ Հովակիմյանին առաջադրված մեղադրանքի, նա 2013թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին` ժամը 18.30–ի սահմաններում, դռան փականը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Հովսեփյան 26 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային հեռուստատեսության» ՓԲԲ-ի ֆիլմադարանի պահեստարան, և այնտեղից հափշտակել է 736 հատ կինոժապավեն, որի արժեքը գնահատվել է շուրջ 441.600 ՀՀ դրամ:

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս