Կրակոցներ ու պայթյուններ Խարկովում. կա 2 զոհ (տեսանյութ)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Խարկովում երեկ բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների ու «Աջ սեկտորի» զինյալների միջև: Արձակված կրակոցների հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել է ևս 2 մարդ: Բախումների սկսվելուց հետո գործին միջամտել է ոստիկանությունը:
Վերջինիս աշխատակիցները «հակամայդանի» համակիրներին հետ են մղել այն շենքից, որում ենթադրաբար գտնվել են «Աջ սեկտորի» արմատականները: Դեպքի վայր է ժամանել նաև ՆԳՆ-ի հակաահեբկչական ստորաբաժանումը: Նշվում է, որ կրակոցներն ու պայթյունները շարունակվում են:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Դոնեցկում էին բախումներ գրանցվել, ինչի հետևանքով զոհվել էր 1 մարդ: Դա առաջին դեպքն է, որ Կիևից բացի, վերջին շրջանի բախումների հետևանքով զոհ է գրանցվում Կիևի սահմաններից դուրս: