Հովիկ Աբրահամյանը մեկնում է Շվեյցարիա

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի  17-19-ը Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են,թ ե վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով` «Միջխորհրդարանական միության  125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: Նախատեսվում են նաեւ  երկկողմ հանդիպումներ:

Տեսանյութեր

Լրահոս