Դհոլ խփողները հնչեցնելու են իրենց առաջնորդի խոսքը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» . Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրաթյան աոաջ հուժկու ակցիա է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում են բուրժուաադեմոկրատական հեղափոխության ընդհատակյա շտաբից, ակցիայի արդյունքներով իշխանությունները խուճապի են մատնվել, և առաջիկա ժամերին սպասվում է սերժիկական բուրգի փլուզում։ Իսկ ակցիան հետեւյալն էր. մի քանի տասնյակ երիտասարղներ հավաքվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության մուտքի մոտ, զարկել իրենց հետ բերած բազմաթիվ դհոլները և վանկարկել «Դը-հոլ». «Դը–հոլ»։ Ցույցի մասնակիցները առանձնապես չեն ցանկացել շփվել«Հժ»-ի թղթակիցների հետ, նրանցից մեկը, սակայն, պատասխանելով թղթակցի հարցին, թե ինչու՞ են վանկարկում «Դը-հոլ», «Դը-հոլ», ասել է, որ իրենք վանկարկում են իրենց սիրելի աոաջնորդի պատվին, և սա իրենց առաջնորդին նվիրված ակցիա է, որը շարունակական Է լինելու. «Մենք մտնելու ենք տարբեր բակեր և յուրաքանչյուր պատշգամբի տակ հնչեցնելու ենք մեր իմաստուն առաջնորդի անունն ու խոսքը»։ Թղթակցի հարցին` բայց չէ՞ որ ոչ մի խոսք էլ, ըստ էության, չի հնչում, երիտասարդը պատասխանել է «Մենք դմփդփացնում ենք դհոլները, այդպիսով, մեր առաջնորդի պատգամներն ենք տարածում։ Դուք գիտեք, որ նա հայերենով հոդաբաշխ արտահայտվելու դժվարություններ անի, և դհոլի դմփդմփոցը լայն հանրությանը առավել մատչելի ձևով է ներկայացնում մեր իմաստուն առաջնորդի պատգամները»։ Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, երիտասարդներն ասել են. որ ակցիան ինքնաբուխ է։ Նրանցից մեկը, սակայն, խոստովանել է որ երեկ առավոտյան անդամագրվել է Հայաստանի երիտդոդերի ասոցիացիային։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա խմբագրականում։