
Ուիլյամ Հեյգին հիասթափեցրել են Ջոն Քերիի ու Սերգեյ Լավրովի բանակցությունների արդյունքները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը երեկ հիասթափություն է հայտնել Լոնդոնում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև անցկացված բանակցությունների արդյունքների կապակցությամբ:
Հեյգը կարծում է, որ եկել ժամանակը, որպեսզի ԵՄ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ. «Խորապես հիասթափեցնում է այն փաստը, որ այսօրվա (երեկվա) բանակցություններում չի հաջողվել հասնել դիվանագիտական բեկման, որին այդպես փորձում էր հասնել պետքարտուղար Քերին և որը Ռուսաստանն ի վիճակի էր ապահովել:
Ես ցավում եմ, որ Ռուսաստանը հրաժարվել է օգտվել իր կուրսը փոխելու հնարավորությունից ու շարունակում է պաշտպանել կիրակի Ղրիմում նշանակված ապօրինի, հակասահմանադրական ու ոչ լեգիտիմ հանրաքվեն»: