Բաժիններ՝

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվելու է մարտի 21-ին. Յացենյուկ

ZN.UA-ի փոխանցմամբ` ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվելու է այս տարվա մարտի 21-ին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նա ընդգծել է, որ զրուցել է ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ, ով իրեն հայտնել է, որ ԵՄ-ի անդամ երկրները պատրաստ են մարտի 21-ին Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

Յացենյուկի խոսքերով` ԵՄ-ը հայտարարել է նաև, որ պատրաստ է դիտարկել միակողմանի որոշման ընդունումը, որով ուկրաինական արտադրության ապրանքները կկարողանան մուտք գործել ԵՄ-ի անդամ երկրների շուկաներ. «Դա նշանակում է հավելյալ 400 միլիոն դոլար` Ուկրաինայի տնտեսության ու ուկրաինական բիզնեսի համար»:

Յացենյուկը հավելել է, որ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման համար որոշվել է անցկացնել հավելյալ խորհրդակցություններ` հաշվի առնելով այն մտախավախությունը, որ դա կարող է բացասական հետևանքներ ունենալ երկրի արևելյան հատվածի բիզնեսի ու ձեռնարկատերերի համար, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս