
Տուրչինովը չեղյալ է հայտարարել Ղրիմի անկախության հռչակագիրը

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը չեղյալ է հայտարարել 2014 թվականի մարտի 11-ին Ղրիմի ինքնավար հանրապետության ու Սևաստոպոլ քաղաքի կողմից ընդունված անկախության հռչակագիրը:
Հրամանի տեքստում նշված է, որ դա չի համապատասխանում Ուկրաինայի Սահմանադրությանն ու օրենքներին: Ընդգծվում է, որ Ուկրաինայի Սահմանադրության մեջ նշված է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը տարածվում է նրա ողջ տարածքի վրա, որ Ուկրաինայի ներկայիս սահմաններն անձեռնմխելի են: