Բաժիններ՝

ՄԱԿ-ը պաշտոնապես Օխոտի ծովի զգալի մասը ճանաչել է որպես ՌԴ-ի մայրցամաքային շելֆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի` մայրցամաքային շելֆի գծով հանձնաժողովը երեկ պաշտոնապես ներկայացրել է մի փաստաթուղթ, որով Օխոտի ծովի միջին հատվածում գտնվող 52.000 քառակուսի կիլոմետր տարածքը ճանաչվել է ռուսական մայրցամաքային շելֆի անկլավ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի բնության նախարար Սերգեյ Դոնսկոյը. «Դա փաստացիորեն կայացած իրադարձություն է: Հանձնաժողովի որոշումն անխոս է և չունի հետադարձ ընթացք»:

Ռուսաստանը ՄԱԿ-ին համապատասխան հայտը ներկայացրել էր 2001 թվականին: Այժմ միջազգային հանրությունն ամբողջովին Օխոտի ծովը ճանաչել է Ռուսաստանի ներքին ծով: Դոնսկոյը հայտարարել է, որ դա իրենց Արկտիկյան հայտի առաջին քայլն է, որը նախապատրաստվելու է մոտ ժամանակներս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս