Բաժիններ՝

Զատիկյանի կնոջ սենսացիոն բացահայտումը` թշնամանքի բուն պատճառների մասին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` «Լեդի Հակոբի» եղբորորդուն՝ Ստեփան Հակոբյանին, ոչ թե պետք է արդարացնեն, այլ ցմահ ազատազրկման դատապարտեն:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Զատիկյանի կինը` Սոխակ Խոցանյանը:

Արձագանքելով Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկված բողոքին, որով պահանջում է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը եւ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելը, ասաց.

«Նրանք մի այնպիսի փաստաբան ունեն, որ ինչ պատվիրում են, գրում եւ պահանջում է, բայց այդտեղ ոչ մի հիմքեր չկան: Նրա մեղավորությունն ապացուցված է փաստերով, հակառակը լինել չի կարող: Վահան Զատիկյանն այնքան լավություն է արել նրանց ու հիմա այս պատասխանն ենք ստանում: Իրենք համառորեն պնդում են, թե իրենք չեն, բայց դա ասելով չէ, այլ փաստերով է: Իսկ փաստերն ապացուցված են եւ անհերքելի: Պատիժը դեռ շատ մեղմ է, որովհետեւ դեպքը այնպիսի վայրում է տեղի ունեցել, որ կարող էր մեկի-երկուսի փոխարեն ավելի շատ զոհ լիներ: Դրա համար մենք ոչ թե 20, այլ ցմահ ազատազրկում ենք պահանջում»:

Խոսելով Զատիկյանների եւ Հակոբյանների ընտանիքների թշնամության հիմքերի մասին՝ Սոխակ Խոցանյանը ասաց.

«Ես, երբ ավելի հեռու եմ նայում, իրենք նախատեսել էին, որ ավագանու ընտրությունների ժամանակ Սեդրակը պետք է լիներ 3-րդ տեղում, բայց երբ ամենաշատ ձայներով 1-ին տեղում հայտնվեց, սկսվեց նրանց նախանձությունը: Սեդրակը նույն Վահանի հեղինակությունն էր համայնքում ձեռք բերում: Այսինք՝ Վահան էր դառնում եւ բոլոր տվյալները ուներ. նրան սիրում, հարգում եւ գնահատում էին: Այստեղից նրանց նախանձը շարժվեց ու սկսեց լարվածություն, որին հաջորդեց Ստեփանի եւ Սեդրակի միջադեպը «Օմեգա» ակումբում՝ դրան հաջորդելիք միջադեպերով: Սպանությունը տեղի ունեցավ ընտրություններից 2 տարի անց»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս