Ծառուկյանը խաղաց Րաֆֆիի կանոններով. «Հրապարակ»

«Հրապարակը« գրում է. «Չնայած երեկ առավոտյան լուր տարածվեց, թե «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը չի կայանա, սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ այն դժվարին ու բարդ բանակցություններից հետո կայացել է, այն էլ՝ ոչ կանյաչնիում:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելու առաջարկը ստանալուց հետո երկընտրանքի առաջ էր կանգնել՝ գնա՞լ Ծառուկյանի հետ հանդիպման, թե՞ ոչ:«Ժառանգությունում» տարաձայնություններ են եղել այս առիթով. ոմանք պնդել են, որ չարժե հանդիպել, քանի որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն օրակարգային չէ: Մյուսները նշել են, որ չարժե գնալ կոնյակի գործարան՝ չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չգնաց, իսկ Րաֆֆին «ընտրված» նախագահ է: Եվ եթե Րաֆֆին գնա Ծառուկյանի «դուռը», այդպիսով Ծառուկյանին կհանձնի ընդդիմության լիդերությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն անձամբ էլ չի ցանկացել գնալ, բայց միևնույն ժամանակ գիտակցել է, որ չգնալով լրիվ խաղից դուրս է մնում, մանավանդ կուսակցությունն այսօր նախանձելի վիճակում չէ: Հանդիպման առաջարկն ընդունելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանդիպման տեղի վերաբերյալ առարկություն են ներկայացրել և առաջարկել, որ հանդիպումը չեզոք վայրում լինի:

Սկզբում Ծառուկյանի պատասխանը եղել է այն, որ հանդիպումների շարքն ինքն է նախաձեռնել, եթե Րաֆֆին չի ցանկանում, դա իր պրոբլեմն է, ուրեմն թող ինքն առաջարկի և ԲՀԿ-ին հրավիրի՝ կլսի նաև իրենց պատասխանը, սակայն հետո զիջել է և ընդունել Րաֆֆիի պայմանը:

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս