Բաժիններ՝

Ռուսաստանն ԱՄՆ-ին է հանձնել Ուկրաինայի վերաբերյալ իր պլանը

ZN.UA-ի փոխանցմամբ` Լոնդոնում երեկ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որը տևել է 5 ժամ: Հանդիպման ժամանակ Լավրովն ամերիկյան կողմի ստորագրման համար Քերիին է հանձնել «Ուկրաինային աջակցության խմբի մասին» փաստաթուղթը:

Ռուսաստանի առաջարկած այդ փաստաթղթում խոսք է գնում նաև վաղը Ղրիմում նշանակված հանրաքվեի մասին: Ընդգծվում է, որ պետք է հարգել ու ճանաչել ազատ կամարտահայտման միջոցով իր ապագան հստակեցնելու նրա բնակչության իրավունքը:

Փաստաթղթում անհրաժեշտ է համարվում ուկրաինական բոլոր շրջանների ներկայացուցիչների հավասար մասնակցությամբ սահմանադրական ժողովի ստեղծումը` նոր դաշնային սահմանադրության համար: Բացի այդ, առաջարկվում է ռուսերենին Ուկրաինայում հատկացնել երկրորդ պետական լեզվի կարգավիճակ` ուկրաիներենի հետ մեկտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31