«Ամերիկայի ու Գերմանիայի քաղաքականությամբ զբաղվում եմ, բայց ոչ Հայաստանի». Բարսեղ Բեգլարյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. Երեկ Խ. Աբովյանի անվան մանկարժական համալսարանում լրագրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիայի և Ստեփան Պողոսյանի անվան հեռուստալրագրության լսարանի բացման արարողությունն էր, որին ներկա էր նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղը)՝բարերարի կարգավիճակով։

Ստուդիայի սարքավորումները հատկացրել Էր «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որի հիմնադիրը հենց Բարսեղ Բեգլարյանն է։ Վերջինս համալսարան եկավ երկու մեքենաների ուղեկցությամբ (հավանաբար նրա թիկնապահներն էին) որոնց գոյությունը վաղուց Սերժ Սարգսյանը կարծես թե արգելել էր)։ Ինչևէ, համալսարանի շենքի մոտ ղարաբաղյան կլանի ինտելեկտուալ առաջնորդ Բեգլարյանին դիմավորեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը։ Ռեկտորը Բ. ԲԵգլարյանին «զբաղեցնում» էր համալսարանի պատերին փակցված նկարներով, մինչ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ժամաներ։ Բեգլարյանն էլ ստիպված ռեկտորի հետ ուշադիր նայում էր պատերին ու նրա հետևից քայլում։ Իսկ արդեն Հասմիկ Պոոոսյանի ժամանումից հետո բոլորը գնացին ստուդիայի բացման «կարմիր լենտը» կտրելու։

Սակայն Բ. Բեգլարյանը ոչ մի կերպ , չէր համաձայնվում։ «Ես ինչ գործ ունեմ, հենա Վահրամին կանչեք, թող գա կտրի»,- ֊համեստորեն ասաց Բեգլարյանը։Ու այդ պահին ժպտալով «ծանրաձողին» մոտեցավ ՀԺԱՄ կուսակցության ղեկավար Վահրամ Մկրտչյանն ու կտրեց ժապավենը. «Ահա, ես կարամ լավ ծափ տամ»,–իր կարողությունների մասին բարճրաձայնեց Բեգլարյանն ու սկսեց շփվել ներկաների հետ։
«ժոդովուրդը» փորձեց Բ. Բեգլարյանից ստանալ մի քանի հարցի պատասխան։

– Ինչո՞ւ է կարևորվում նման լսարանների առկայությունը, որ հովանավորել եք։

– Դա մասնագետներին հարցրեք, բայց ես կարծում եմ, որ նման բաներն անհրաժեշտ են։

– Դուք ե՞րբ եք «վերադառնալու քաղաքականություն»։

– Ես երբեք քաղաքականության մեջ չեմ եղել, ես զբաղված եմ տնտեսական, հասարակական գործունեությամբ։ Ես ե՞րբ եմ եղել քաղաքականության մեջ, որ հիմա Էլ վերադառնամ։

– Դուք մշտապես միջամտում եք ՀՀ– ում կատարվող քաղաքական իրադարձություններին. պաշտոնյաներ եք նշանակում-ազատում մեկ զանգով։

– Ամերիկայի ու մեկ Էլ Գերմանիայի քաղաքականությամբ զբաղվում եմ, բայց ոչ Հայաստանի,֊ վրդովված հայտարարեց Բ. Բեգլարյանն ու արագ հեռացավ։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս