Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ի նիստում այսօր դիտարկվելու է Ուկրաինայի մասին բանաձևը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը այսօր գումարում է ՄԱԿ ԱԽ-ի արտահերթ նիստ, որպեսզի քվեարկության դնի Ուկրաինայի վերաբերյալ բանաձև, որով դատապարտվում է կիրակի պլանավորված Ղրիմի հանրաքվեն:

Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի դիվանագետները: Նրանք հայտարարել են, որ ակնկալում են, որ Ռուսաստանը կիրառելու է վետո դնելու իրավունքը` մերժելու համար այդ փաստաթուղթը: Արևմտյան դիվանագետներից մեկը հայտնել է, որ բանաձևի նախագծի տեքստն այնպես է գրված, որ դա չհարուցի նաև Չինաստանի վետոն, որը նույնպես անհանգստացած է Ռուսաստանի գործողություններից:

ՄԱԿ ԱԽ-ի նիստը մեկնարկելու է Կիևի ժամանակով ժամը 16.00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31