
Թուրքիայում «Էրգենեքոնի» գործով ազատ արձակվածների քանակը հասել է 53-ի

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Ստամբուլի դատական իշխանությունները երեկ ազատ են արձակել ևս 4 բանտարկյալի, որոնց դատապարտել են «Էրգենեքոնի» գործով: Մասնավորապես, ազատ են արձակվել Իսմայիլ Սագիրը, Մահմուդ Գյոզելը, Օքան Իշգյորը և Ուլաշ Օզելը:
Դրանով իսկ վերջին օրերին «Էրգենեքոնի» գործով ազատ արձակվածների քանակը հասավ 53-ի: Ազատ արձակվածների մի մասը դատապարտված են եղել ցմահ ազատազրկման: Ազատ արձակվածներից մի մասից վերցրել են երկրի տարածքից չբացակայելու ստորագրություն: Նրանց նկատմամբ պահպանվում է դատական վերահսկողությունը: