Ինչու է Գարեգին Նուշիկյանը ձեռնպահ քվեարկել ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված նախաձեռնությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը հրաժարվում է խոսել այն մասին, թե ինչո՞ւ է ձեռնպահ քվեարկել ոչ իշխանական չորս ուժերի՝  գազամատակարարման ոլորտն ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությանը:

«Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նուշիկյանը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն կարծիքներին, թե դեմ քվարկելով դեմ եք  գնացել ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը, Գ. Նուշիկյանն այսպես արձագանքեց. «Ձեռնպահ քվեարկելը դե՞մ է որոշմանը: Համենայնդեպս, դա կողմ քվեարկել չէ: Որոշակի առումով, ես ունեմ իմ սեփական կարծիքը, շատ որոշակի հարցերի կապակցությամբ և արտահայտում եմ իմ կարծիքը այդ հարցերի շուրջ»:

Հարցին՝ արդյոք ձեռնպահ քվեարկելով համարո՞ւմ եք, որ գործարքն ամեն դեպքում փակ և գաղտնի է կատարվել, ինչպես պնդում է ընդդիմությունը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Փակ տեղի մասին ես իմ կարծիքը դեռ շուտվանից եմ հայտնել, որ ես համաձայն չեմ մարժայի տարբերության մասին. այն թվաբանությանը համաձայն չեմ, որ սահմանից հետո գինը աճում է»:

Կարդացեք նաև

Նա հավաստիացրեց նաև, թե Հանրապետականում իր դիրքորոշմանը հանգիստ են վերաբերել և չեն ասել՝ ինչո՞ւ է ձեռնպահ քվեարկել: Մեր հարցին, թե ՀՀԿ-ն հանգի՞ստ է ընդունել, որ ձեռնպահ եք քվեարկել, նա այսպես պատասխանեց. «Չգիտեմ, հանգի՞ստ են վերաբերվել, թե՞ ոչ, համենայնդեպս, ես անհանգստություն ոչ մեկի մոտ չեմ տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս