Բաժիններ՝

Աշոցքի պայթյունի հետևանքով տուժած երեխաներն ապաքինվում են (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Աշոցքի պայթյունի հետևանքով հունվարի 28-ին տուժած և Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված երեխաներն ապաքինվում են: Փոքրիկների առողջական վիճակը գնահատել է հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ազատ Բրուտյանը: Համեմատաբար քիչ այրվածք ստացած Հենրիկ Պետրոսյանն առաջիկա օրերին տուն կվերադառնա, մյուսները կշարունակեն բուժումը Գյումրիում: Հիշեցնենք, որ Աշոցքի բնակիչ Պետրոսյանների բնակարանում էր պայթյունը տեղի ունեցել: 1982 թվականին ծնված Սեդրակ Պետրոսյանը բացել էր փայտի վառարանի դռնակն ու ցանկացել աթար ավելացնել: Պայթյունի հետևանքով 4 անձ թերմիկ այրվածքներ էր ստացել, դուրս էին շպրտվել տան բոլոր պատուհաններն ու փլվել էր ննջարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728