
Հայաստանն ու Թուքմենստանը միմյանց հողատարածքներ կտրամադրեն՝ դեսպանություններ կառուցելու համար

Այսօր ԱԺ-ին ներկայացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին» համաձայնագիրը: Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագիրը ենթադրում է փոխադարձության սկզբունքով միմյանց հողատարածքներ տրամադրել՝ դեսպանություններ կառուցելու համար: Նա հայտարարեց, որ վարձակալությունը լինելու է սիմվոլիկ հիմունքներով, տարեկան պայմանական մեկ դոլարով, քառասունինը տարով: Նա նշեց, որ համաձայնագիրը հիմք է դնում սեփականություն հանդիսացող շենք-շինության ստեղծմանը: Շ.Քոչարյանը նաև հայտնեց, որ ՀՀ նախագահն այս տարի պետական այցով կմեկնի Թուրքմենստան՝ նշելով, որ Երևանի և Աշգաբադի միջև ակտիվ շփումներ կան բոլոր ոլորտներում, անցկացվում են միջգերատեսչական խորհրդակցություններ, իսկ այս տարի Աշգաբադում կանցկացվի բինզես-ֆորում: