Բաժիններ՝

Սիրիայի ապստամբները հայտարարել են Հալեպի վրա նոր հարձակման սկսման մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները հայտարարել են երկրի հյուսիսում գտնվող Հալեպի նահանգի վրա նոր հարձակման սկսման մասին: Գործողությանը մասնակցում են ապստամբական երկու խոշոր կազմակերպություն:

Խոսքը գնում է «Իսլամական ճակատի» («չափավոր» ընդդիմադիրների դաշինք) և «Ջաբհաթ ալ-Նուսրայի» («Ալ-Քաիդայի» տեղի մասնաճյուղ) մասին: Ընդդիմության առաջնորդները շարքային սիրիացիներին կոչ են արել լքել իրենց տները, որոնք գտնվում են զորամասերի մոտ, որպեսզի չդառնան մարտերի պատահական զոհ: Ապստամբները նոր հարձակման մասին հայտարարել են երկրի հյուսիսում կառավարական բանակի ոչ վաղ անցյալի հաջողությունների ֆոնոին:

Սիրիական բանակին հաջողվել էր ազատագրել Հալեպի մի մասը, ուր կատաղի մարտեր էին ընթանում ապստամբական ուժերի միջև: Հունվարից Սիրիայի կենտրոնում ու հյուսում մարտեր են ընթանում «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ու առավել պակաս արմատական ընդդիմադիրների միջև: Այդ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 2300 մարդ:

Նշվում է, որ վերջին 5 օրվա ընթացքում Հալեպին հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 246 մարդ, այդ թվում նա 75 երեխա: Այս մասին հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգային կենտրոնը (Syrian Observatory for Human Rights):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս