Սիրիայում սպանվել է ադրբեջանցի երկու զինյալ. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել է Ադրբեջանի ևս երկու քաղաքացի: Այս մասին տեղեկատվությունը տարածել են մոջահեդների կայքերը:

Նշվում է, որ ադրբեջանցի զինյալները «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման շարքերում մարտնչել են Բաշար Ասադի ուժերի դեմ և սպանվել նրանց կողմից: Մոջահեդներն իրենց կայքերում տարածել են նաև սպանված ադրբեջանցիների լուսանկարները: Նրանցից մեկի անունն է Ֆարիզ, ով Սումգայիթից է:

Սիրիական հակամարտության ընթացքում այդ երկրում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի զինյալ: Ադրբեջանցի զինյալները Սիրիայում հանդես են գալիս թե՛ կառավարական ուժերի, թե՛ զինված ընդդիմության կողմից:

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ եթե հաստատվեն Սիրիայում ընթացող մարտերին որպես վարձկան ադրբեջանցի զինյալների մասնակցության մասին տեղեկությունները, ապա այդ անձանց նկատմամբ կձեռնարկվեն օրինական միջոցներ:

Տեսանյութեր

Լրահոս