Մաքսային միության «շնորհիվ» ՀՀ-ում գնաճը 1.5%-ով ավելի կլինի (տեսանյութ)
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ապրանքների հավելյալ գնաճը կարող է լինել մոտ 1.5%, եթե բոլոր ներկրվող ապրանքները շարունակեն ներկրվել նույն երկրներից: Այսինքն՝ եթե Հայաստանում 4% գնաճ է լինելու, ապա ՄՄ միանալու դեպքում՝ 4%+1.5%: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Ըստ նրա՝ ՄՄ-ին անդամակցությունից հետո որոշ ապրանքների մաքսատուրքերը կբարձրանան, բայց միաժամանակ խորհուրդ տվեց բացի Մաքսային միության բացասական կողմերը քննարկելուց դիտարկել նաև, թե ինչ կլինի, եթե ՀՀ-ն ՄՄ-ին չանդամակցի:
«Վատից ավելի վատի մասին չի խոսակցությունը գնում: Իհարկե, լավագույն տարբերակը բոլոր խաղացողների հետ խաղալն է և սեփական կանոններով խաղալը, բայց այդպես չի լինում»,- ասաց Վ.Ավանեսյանը:
Ի դեպ, նկատելով, որ Մաքսային միությանն անդամակցության թեման շատ բարդ է և երբեմն մամուլում այլ մեկնաբանություններ են լինում՝ աղմկահարույց վերնագրերով, նախարարը հուշեց նաև վերնագիր՝ «Էկոնոմիկայի նախարարությունը 1.5%-ից ավելի հավելյալ թանկացում չի կանխատեսում»:
Մանրամասները՝ տեսանյութում