Թուրքիան ու Ռուսաստանը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ռուսաստանի պատվիրակությունները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը: Նախօրեին Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ու Գրիգորի Կարասինը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրասիային առնչվող հարցեր: Կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վերջին զարգացումները: Նշվում է, որ հանդիպումը կայացել է ռուս-թուրքական կանոնավոր շփումների ու խորհրդակցությունների շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728