Եվրահանձնաժողովը դատապարտել է Թուրքիայում համացանցի գրաքննության մասին օրենքի ընդունումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայում համացանցի գրաքննության մասին օրենքի ընդունման կապակցությամբ և կոչ է արել վերանայել օրենսդրությունը՝ եվրոպական նորմերին համապատասխան:

Այս մասին հայտարարել է ԵՄ-ի ընդլյանման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն: Նա ընդգծել է, որ իրենց լրջորեն անհանգստացնում է այդ օրենքը՝ հավելելով, որ Թուրքիայի քաղաքացիները կարիք ունեն ավելի մեծ տեղեկատվության ու թափանցիկության:

Ստանոյի խոսքերով՝ Եվրահանձնաժողովը պատրաստ է աշխատել Թուրքիայի իշխանությունների հետ, որպեսզի յուրաքանչյուր փոփոխություն ամբողջովին համապատասխանի եվրոպական չափորոշիչներին:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայի կապի, տրանսպորտի ու նավագնացության նախարարությունը ստացել է առանց դատարանի որոշման փակել յուրաքանչյուր կայք, եթե նա խախտած լինի անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Բացի այդ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է դատի տալ կայքին, եթե նրա կարծիքով՝ կայքի բովանդակությունը խախտում է մարդու իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս