Կենտրոնական բանկն իրավասու չէ այդպիսի հայտարարություն անելու, նա, այսպես ասած, որևէ գործադիր օրգան չէ` իրավական մեկնաբանություններ տալու: Ամենակարևոր հարցը սա է:
Պատգամավորը, ով նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է, միջնորդել էր մինչև ՍԴ-ում գործով դատաքննության ավարտը կասեցնել օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և թուրք-կիպրացիների առաջնորդ Դերվիշ Էրօղլուն այսօր հանդիպել են Կիպրական խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին:
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի կործանման պատճառ են հանդիսացել եղանակային անբարենպաստ պայմանները:
Սյունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական կեղտաջրերով Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման ուսումնասիրության արդյունքում հաշվարկել են 178.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ըստ փաստաբանի` պատասխանող Անգին Մովսիսյանի վրա դուռը փակել էին այն պատճառով, որ՝ «չի կարելի օգտվել» զգուշացումից հետո վերջինս «հանդգնել էր» օգտվել զուգարանից:
Ալեքսան Հարությունյանը փետրվարի 1-ից Արտաքին գործերի նախարարի խորհրդականն է։
Միկդադի խոսքերով՝ Սիրիայում անցումային կառավարման մարմին ստեղծելու հարցը չպետք է առաջնահերթ լինի միջսիրիական բանակցություններում:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 09.30-ին, Զաքարիա Սարկավագի փողոցի 72 շենքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը ս/թ փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
«Ինձ կացարան են առաջարկել էն ժամանակ, երբ որ ինձ պետք չէր: 7 ամիս ստեղ նստել եմ՝ նոր առաջարկում են: Մարդիկ են առաջարկել, քաղաքապետարանն է առաջարկել, բայց էդ առաջարկը ինձ լրիվ իմ ճանապարհից կքցի: Ես էդ մառոզները տանեմ ու նոր ինձ ասեն՝ արի կացարա՞ն, որ ամբողջ աշխարհին խաբեն, թե՝ տեսեք, կացարան ենք տվել, հարցը լուծե՞լ ենք»:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը: Նրա խոսքով՝ ինքը Մ. Հունանյանին ճանաչել է աշխատավայրից, որտեղ աշխատել է որպես խոհարար, իսկ Մ. Հունանյանը՝ որպես մատուցողուհի:
Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենին և նրա շարժմանն անվանել է «զուգահեռ կառույց»:
ՀՀ կառավարության առաջիկա՝ փետրվարի 13-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գործադիրի հավանությանը կներկայացնի «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հեղափոխության տարեդարձն ազգի միասնության տրիումֆն է:
ԼՂՀ արդարադատության նախարարության տվյալներովª մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ընդհանուր առմամբ բռնադատվածների հարցերով զբավող հանձնաժողովի կողմից հրավիրվել է 71 նիստ, որի արդյունքում 267 անձանց շնորհվել է բռնադատվածի, իսկ 21 անձանց` բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ: Շուրջ 160 դիմում մերժվել է:
Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Սա վերջին գրեթե 20 տարվա ընթացքում Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցն է Վաշինգտոն:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /38-104-ը` հանցագործության կազմակերպիչ/, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով/, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով /այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Վանաձոր քաղաքում տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու նպատակով կհատկացվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ՊՈԱԿ-ին ամրացված Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող N1 մասնաշենքի Ա, Բ-1 և Բ եռահարկ հատվածները, ինչպես նաև մասնաշենքին հարող հողամասը:
Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները Նորքի 7-րդ զանգվածից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1984 թ. ծնված Վարդան Կ.-ին:
Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի մամուլի կենտրոնը:
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել այն երևույթի վրա, որ արդեն իսկ նշված ոլորտները իրենցից ներկայացնում են մի շատ մեծ, ընդարձակ շինհրապարակ, որը իրականցնելու համար տարիներ կպահանջվեն թե´ Եվրամիությունից, թե´ Հայաստանից: Այսինքն՝ անելիքները շատ են»:
«Առաջին անգամ ձեզնից եմ նման բան լսում: Եթե գործի շրջանակներում նման վարկած լիներ, ես կիմանայի: Ձեր նշած վարկածը բացառված է: Նույնիսկ նման ակնարկ չի եղել նախաքննության նթացքում»:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թայլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իթթի Դիթբանյոնգը (նստավայրը՝ Մոսկվա):
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 8-ին, ժամը 12.40-ին, 1984 թ. ծնված Լևոն Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հարթափող հրացան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11–ին` ժամը 14:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Արեշիձեն կարծում է, որ Ռուսաստանի համար շահավետ չէ միջազգային արենայում մշտապես զավթիչի կարգավիճակով հանդես գալը